հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին դիմել են կառույցին իրենց անդամակցությունը խորացնելու առաջարկով

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին դիմել են կառույցին իրենց անդամակցությունը խորացնելու առաջարկով

Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները միասնական նամակ են ուղղել Եվրամիության ղեկավարությանը, որում կառույցին հորդորում են «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում անցնել համագործակցության նոր փուլ: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Երեք երկրների արտգործնախարարները հայտնել են ԵՄ-ի հետ ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև՝ տրանսպորտային, էներգետիկայի, արդարադատության, ռազմավարական հաղորդակցությունների, առողջապահության ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկության մասին:  

  • Կիսվել: