շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության կենտրոն դառնալ․ Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության կենտրոն դառնալ․ Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության կենտրոն դառնալ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք դառնալ [Հայաստանի եւ Ադրբեջանի] երկխոսության կենտրոն՝ մեր տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Հենց այս մտադրությամբ Վրաստանը նպաստում է հարեւանության խաղաղության նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով, խաղաղ հարեւանության նախաձեռնությունը միտված չէ գործող ձեւաչափերին փոխարինելուն։ Նա նշել է, որ Վրաստանը հույս ունի դառնալ բարեխիղճ միջնորդ, որը կօգնի նորմալացնել տարածաշրջանային անվտանգությունը։

  • Կիսվել: