կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական լարվածությանը

Վրաստանը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական լարվածությանը

Վրաստանը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական լարվածությանը:

«Ըստ առկա տվյալների՝ կան զոհեր և վիրավորներ։ Կողմերը պետք է անցնեն բանակցությունների ռեժիմ և թույլ չտան հետագա սրացում։ Իրավիճակի սրումը շատ բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Լարվածության կանխմանն ու երկխոսության վերսկսմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը հատկապես կարևոր են։ Վրաստանը պատրաստ է շարունակել ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, այդ թվում՝ պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար»,-հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում։

  • Կիսվել: