ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանը 2023-ին ավելի քան եռակի ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան

Վրաստանը 2023-ին ավելի քան եռակի ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան

Վրաստանն ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան, Հայաստան, Ղրղզըստան եւ Ղազախստան։ Այս մասին տեղեկացրել է «Коммерсантъ» թերթը՝ հղում կատարելով վրացական մաքսային վիճակագրական տվյալներին։

Մասնավորապես, հունվար-փետրվարին Ռուսաստան է ուղարկվել 13,5 մլն դոլարի 978 ավտոմեքենա (2022թ.՝ 209 մեքենա)։

Վրաստանն ավտոմեքենաներ չի արտադրում, բայց ակտիվորեն ներմուծում է դրանք։ Այսպես, 2023թ. հունվար-փետրվարին ԱՄՆ-ից բերվել է 97 մլն դոլարի  8,2 հազար ավտոմեքենա, Գերմանիայից՝ 1,3 հազար մեքենա (29,2 մլն դոլար)։

«Ավտոստատի» տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանում վաճառվել է մոտ 9,8 հազար ավտոմեքենա (մինչեւ երեք տարեկան), որոնք ստացվել են զուգահեռ ներմուծմամբ, սակայն դրանք հիմնականում մեքենաներ էին Չինաստանից։

Ընդհանուր առմամբ, Վրաստանի վիճակագրական գործակալության տվյալներով՝ հունվար-փետրվարին մարդատար ավտոմեքենաների վերարտահանումը հասել է տասնամյա առավելագունին՝ 13,5 հազար ավտոմեքենա (236,8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։ Ընդ որում՝ 2019թ. հանրապետությունը վերարտահանել է 59,8 մլն դոլարի 9,7 հազար ավտոմեքենա ամբողջ տարվա ընթացքում։

  • Կիսվել: