Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները կարող են ճանաչվել հակասահմանադրական
Վրաստանի վարչապետը չի բացառել ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար դատարան դիմելու հնարավորությունը։
Նշենք, որ Վրաստանում շարունակվում են ցույցերը այն բանից հետո, երբ Կոբախիձեն հայտարարեց , որ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից՝ համարելով դրան շանտաժի միջոց։