Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարականը
Վրաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հերթական բողոքի ցույցն են անցկացնում Թբիլիսիում՝ խորհրդարանի մատույցներում: Նրանք պահանջում են երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Վրաստանում խռովություններն առաջացել են վրացական հեռուստաալիքի օպերատորի մահվան պատճառով:
Ակցիայի մասնակիցները զբաղեցրել են խորհրդարանի առջև գտնվող հրապարակը, ինչպես նաև Ռուսթավելու պողոտան: Ավտոմեքենաների համար ճանապարհը փակ է: