երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վրաստանում օրական արձանագրվում է COVID-19-ի մինչև 20 հազար նոր դեպք. իմունոլոգ

Վրաստանում օրական արձանագրվում է COVID-19-ի մինչև 20 հազար նոր դեպք. իմունոլոգ

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքերով՝ վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կուլումբեգովը նշել է, որ, ըստ Առողջապահական չափումների ինստիտուտի տվյալների, Վրաստանում ամեն օր կարող է արձանագրվել 6 000-ից 20 հազար նոր դեպք։

«Երկիրը հաղթահարել է տարածման գագաթնակետը, մենք այժմ գտնվում ենք տարածման այն աստիճանում, որտեղ նվազում է նկատվում, որը կարող է պահպանվել սեպտեմբերի առաջին կեսից մինչև հոկտեմբեր: Առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում կտրուկ աճ չենք ունենա, բայց հայտնաբերումն ու թեստավորումը շատ կարևոր են»,- ասել Կուլումբեգովը։

Ըստ նրա՝ ցանկալի է, որ բնակչությունն աշնանը դիմակ կրի։

 

  • Կիսվել: