կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում ոչ վրացալեզու ուսուցիչները ևս ավագ ուսուցչի կարգավիճակ կստանան

Վրաստանում ոչ վրացալեզու ուսուցիչները ևս ավագ ուսուցչի կարգավիճակ կստանան

Երկրի վարչապետը ստորագրել է «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայում» կատարված փոփոխությունների փաստաթուղթ, գրում է jnews.ge-ն: 

Փոփոխությունների են ենթարկվել նաև ոչ վրացալեզու ուսուցիչների կարգավիճակ ստանալու պայմանները։

Այսպիսով, եթե ոչ վրացալեզու դպրոցի ուսուցիչները, ովքեր առարկայական և մասնագիտական իրավասության (ընդհանուր ունակություն) քննությունները հանձնել են մինիմում 1 միավորով, ապա 2022 թվականի հունավրի 1-ից կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ։

Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, ովքեր առարկայական քննությունը հանձնել են 10 միավորով, 2022 թվականի հունվարի 1-ից կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ։

Հարկ է նշել, որ մինչ այս փոփոխությունը, ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, կարգավիճակ ստանալու համար պետք է կամ/և առարկայական, և ունակությունների քննությունը հանձնեին 10 բալով, կամ ներկայացնեին վրացերեն լեզվի իմացության սերտիֆիկատ և անցնեին թրեինինգների երկարատև ծրագիր:

 

  • Կիսվել: