երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել հայազգի Մելինե Առաքելյանը

Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել հայազգի Մելինե Առաքելյանը

Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը, գրում է jnews.ge-ն:

Նոր դեսպանն արդեն սկսել է իր դիվանագիտական ​​առաքելությունը Վրաստանում։ Ավելի վաղ նա իր հավատարմագրերն էր հանձնել Վրաստանի նախագահին և արտաքին գործերի փոխնախարարին։

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի և Նիդեռլանդների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան, և մենք միասին կանենք շատ կարևոր բաներ»,- ասված է Նիդերլանդների դեսպանատան հաղորդագրության մեջ։

Վրաստանում Նիդեռլանդների նախկին դեսպան Մայկե վան Կոլդամը հուլիսին ավարտեց իր դիվանագիտական ​​առաքելությունը երկրում։

 

  • Կիսվել: