հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում մեկ օրում 419 մարդ է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում մեկ օրում 419 մարդ է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում նախորդ օրը 419 մարդ վարակվել է կորոնավիրուսով:  Տվյալները ստացվել են  մոտ 30 հազար թեստի արդյունքում: Այսպիսով` դրականության ցուցանիշը կազմում է 1,43%: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Երկրում վարակվածների ընդհանուր քանակը 279 446 է: Նոր վարակվածների գրեթե կեսը Թբիլիսիում են: ավելի քան  15%-ն էլ բաժին է ընկնում Իմերեթիին:

Քվեմո Քարթլիում 27 նոր դեպք է, Աջարիայում` 26, Ջավախքում` 4: Քովիդով պայմանավորված` ևս 6 մահ է արձանագրվել, մահերի ընդհանուր թիվը հասավ 3 738-ի:

Նախօրեին ապաքինվել է 307 մարդ, ընդհանուր` 271 585: Ներկայումս 4 097 ակտիվ դեպք կա: Հիվանդների  38%-ը հոսպիտալացված է: 80 պացիենտի արհեստական շնչառության սարք է միացված:

  • Կիսվել: