ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի պատճառով ևս 1 գյուղ է փակվել․ Ալիք մեդիա

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով ևս 1 գյուղ է փակվել․ Ալիք մեդիա

Կորոնավիրուսի պատճառով Թերջոլայի մունիցիպալիտետի Ղվինկիթի գյուղը փակվել է: Հսկիչ անցակետեր են տեղադրվել գյուղի մուտքերի մոտ, որտեղ հսկողություն են իրականացնում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների աշխատակիցները, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։

Երեկ` ապրիլի 22-ին, Ղվինկիթիում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 4 քաղաքացու մոտ, գյուղում այս պահին վարակվածների թիվը կազմում է 10:

«Ղվինկիթի գյուղում վարակակիրների թիվն ավելացել է: Երեկ երեկոյան գյուղը փակելու մասին որոշում ենք կայացրել»,- հայտարարել է Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն:

Գյուղում 705 ընտանիք կա:

  • Կիսվել: