շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաստանում կոչ են անում բոյկոտել ադրբեջանական ապրանքները

Վրաստանում կոչ են անում բոյկոտել ադրբեջանական ապրանքները

Վրացի իրավապաշտպան Նիկոլոզ Մժավանաձեն վրացիներին կոչ է արել հրաժարվել ադրբեջանական ապրանքներից:

«Ոչ ասեք բռնազավթիչ Ադրբեջանի արտադրանքին, երկիր, որը ճնշում է վրացիներին, իր տարածքում գտնվող եկեղեցիները վերածում է զուգարանների, թալանում է Դավիթ Գարեջին»,- գրել է Մժավանաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Վրացի հասարակական գործիչ և լրագրող Նիկոլոզ Մժավանաձեն հաճախ է բարձրայնում Ադրբեջանում բնակվող վրացիների վիճակի, նրանց ազատությունների ու իրավունքների թեման: Լրագրողը մասնավորապես նշել է, որ այսօր Ադրբեջանի կազմում գտնվող իրենց պատմական հողում վրացիները նույնիսկ աղոթելու հնարավորություն չունեն: Նա որպես օրինակ է  բերել Զաքաթալայի ուղղափառ եկեղեցին, որն ադրբեջանցիները վերածել են զուգարանի:

«Ադրբեջանը միաժամանակ հավակնում է յուրացնել վրացական Դավիթ Գարեջին վանական համալիրը՝ այն համարելով ալբանական մշակույթի հուշակոթող»,- ավելացրել է Մժավանաձեն:

Գրողը շեշտել է, որ Վրաստանում տրամագծորեն հակառակ վիճակ է. տեղացի ադրբեջանցիները կանգնեցնում են Հեյդար Ալիևի և Նարիման Նարիմանովի հուշարձանները, որոնք երբեք ոչ մի կապ չեն ունեցել Վրաստանի հետ, Ադրբեջանի Պետական նավթային կորպորացիան՝ SOCAR-ը իրականում փորձում է զավթել իշխանությունը Վրաստանում՝ կաշառելով բոլորին, ում կարող է:

  • Կիսվել: