շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում խեղդվող դեռահաս աղջկան փրկելու համար ջրվեժի մեջ նետված 4 անձինք մահացել են

Վրաստանում խեղդվող դեռահաս աղջկան փրկելու համար ջրվեժի մեջ նետված 4 անձինք մահացել են

Վրաստանում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 զոհ: 

Վեց հոգուց բաղկացած խումբը արշավի է գնացել դեպի ջրվեժ։ Նախ՝ մի դեռահաս աղջիկ ընկել է գետը: Ավելի տարեց արշավականները, այդ թվում՝ աղջկա հայրը, նետվել են  ջրի մեջ՝ օգնելու նրան։ Նրանց բոլորին ջուրը մեծ արագությամբ քշել-տարել է:

Ափին մնացած  արշավականը կապ է հաստատել շտապօգնության և փրկարար ծառայության հետ։

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր կեսօրին Զեստաֆոնի քաղաքի մոտ գտնվող Սամցվերա ջրվեժի շրջակայքում։

Փրկարարները հայտնաբերել են Ձուսա գետում խեղդված 4 մարդու մարմին, հայտնում է Mtavari հեռուստաալիքը։

  • Կիսվել: