երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը: Ապաքինվել է 301 բուժառու:

Վերջին 24 ժամում անցկացվել է 18 178 թեստավորում, որից 16 709-ը՝ հակագենի արագ թեստով և 1469-ը՝ ՊՇՌ:

Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,89%, վերջին 14 օրը՝ 1,23%, վերջին 7 օրը՝ 1,12%:

Վրաստանում, ընհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1 654 076 դեպք: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1 634 990:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս մահացել է 16795 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 876 960 պատվաստում, մեկ օրում՝ 923:

  • Կիսվել: