ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի հարավային հատվածում 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Sputnik Վրաստանը։

Հաղորդվում է, էր ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի հարավում գտնվող Սամցխե–Ջավախեթի տարածաշրջանի Ախալցխա քաղաքում։ Այն Թբիլիսիից 150 կմ հեռավորության վրա է գտնվում։

Երկրաշարժի օջախը եղել է 13 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: