ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանում դատարան են կանչել նախկին նախարարին, ով որպես կամավորական մասնակցում է Ուկրաինայի պատերազմին

Վրաստանում դատարան են կանչել նախկին նախարարին, ով որպես կամավորական մասնակցում է Ուկրաինայի պատերազմին

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին կանչել են դատարան։ Այս մասին այսօր նա գրել է  ֆեյսբուքում ։

«Իմ փաստաբանը զանգահարել է ինձ և հայտնել,  որ ժամը 3 - ին ես պետք է գնամ քաղաքային դատարան։ Իմ գործով դատաքննությունը շարունակվում։ Նրանք ինձ թույլ չեն տալիս ոչ պատերազմել, ոչ էլ "վայելել կյանքը" ռումբերի պայթյունների ներքո», — գրել է Օկրուաշվիլին։

Մարտի սկզբին Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեկնել  էր Ուկրաինա ՝ պատերազմելու ռուսական զորքերի դեմ։ Նա դարձել էր Ուկրաինային ԶՈւ շարքային զինծառայող։

«Սա Մեր պատերազմն է, և ուկրաինացիները որոշում են Վրաստանի ճակատագիրը»,- գրել էր նա Ֆեյսբուքում։;

 

 

  • Կիսվել: