ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 617 դեպք: Ապաքինվել է ևս 91 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 344:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 567 անձ:

  • Կիսվել: