Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ աջակցության համար
Վրաստանի վարչապետը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել` աջակցության, ճիշտ ըմբռնման և սահմանված պահանջներին ենթարկվելու համար, գրում է aliq.ge-ն:
Ըստ Գախարիայի` որքան շատ մարդ դիմակ կդնի, այնքան շատ աշխատատեղ կպահպանվի, իսկ երկրի տնտեսությունն ավելի արագ կզարգանա։
«Պետք է պահպանենք այն ձեռքբերումները, որ ունենք։ Օրինակ` վերջին երկու շաբաթվա, երբ մենք տարրական նպատակային սահմանափակումների արդյունքում նախ կարողացանք կայունացնել , ապա նվազեցնել վարակվողների թիվը։ Հետքովիդային տնտեսությունը լրիվ այլ է լինելու, և ինչպես կառավարությանը, այնպես էլ բիզնեսին հարկավոր է վերափոխել ամեն ինչ»,-ասել է Գախարիան։