կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանի քաջությունը վստահության աղբյուր է. Գերմանիայի ԱԳ նախարար

Վրաստանի քաջությունը վստահության աղբյուր է. Գերմանիայի ԱԳ նախարար

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը սոցցանցում կադրեր և հայտարարություն է տարածել Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի մասին, տեղեկացնում է aliq.ge-ն:  

«Նրանք, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում հանուն բոլորի արժանապատվության, ովքեր օրենքի ուժով պայքարում են հզորների անարդարության դեմ, ովքեր կամայականություններին ի պատասխան չեն լռում, այլ դառնում են ավելի հաստատակամ, ովքեր պայքարում են ընդդեմ իշխանության չարաշահման՝ հիշեք. մենք տեսնում ենք ձեզ, աշխարհը նայում է ձեզ: Ձեր քաջությունը վստահության աղբյուր է: Ոչ միայն այսօր՝ մարդու իրավունքների օրը, այլև միշտ»,- գրել է Բերբոքն Instagram-ում։

  • Կիսվել: