հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի ԱԽ քարտուղարը կարևորել են ռազմավարական համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի ԱԽ քարտուղարը կարևորել են ռազմավարական համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերը խոսել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության կարևորության մասին։

Իրակլի Չիկովանին նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը։

  • Կիսվել: