հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վրաստանի կրթության նախարարն անընդունելի է համարել կրթական գործընթացի քաղաքականացումը

Վրաստանի կրթության նախարարն անընդունելի է համարել կրթական գործընթացի քաղաքականացումը

Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Ցուլաձեն հանրակրթական դպրոցներից և բուհերից պահանջել է անհապաղ վերսկսել ուսումնական գործընթացը, իսկ մասնավոր ուսումնական հաստատություններին սպառնացել է զրկել լիցենզիաներից, հայտնում է apsny.ge-ն։

Այս պահին Վրաստանի տարբեր քաղաքներում մի շարք դպրոցներ և բուհեր դասադուլ են անում՝ կապված ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացը սառեցնելու` կառավարության որոշման հետ։

Կրթության նախարարությունում մոտ 200 աշխատակից բողոքի հայտարարություն է ստորագրել այն մասին, որ կառավարության որոշումը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։

Վրաստանի ՆԳՆ-ն և հանրային պաշտպանը դեկտեմբերի 1-ի երեկոյան հայտարարություններ են տարածել, որով կոչ են անում ծնողներին թույլ չտալ անչափահասներին մասնակցել հանրահավաքին՝ զգուշանալով նրանց առողջությանը սպառնացող վտանգից:

  • Կիսվել: