Վրաստանի խորհրդարանը դիվանագիտական կորպուսին թույլ չի տվել մասնակցել նախագահի իմպիչմենտի նիստին
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է երկրում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի հարցով քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ղեկավարի աշխատակազմը։
«Չնայած նախագահի աշխատակազմի խնդրանքին՝ խորհրդարանը մերժել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին և սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչներին հրավիրել՝ քննարկելու իմպիչմենտի հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։