ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընտրություններում քվեաթերթիկների լցոնման կազմակերպիչներին

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընտրություններում քվեաթերթիկների լցոնման կազմակերպիչներին

Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու անձանց, որոնք խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում զանգվածային լցոնումներ են կազմակերպել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում մեղադրյալները ընտրությունները կեղծելու նպատակով կեղծ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփերը, ինչը պատճառ է դարձել քվեարկության դադարեցման և նշված տեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: