երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վրաստանի եւ ԵՄ-ի դատախազությունները համաձայնության են եկել համագործակցության շուրջ

Վրաստանի եւ ԵՄ-ի դատախազությունները համաձայնության են եկել համագործակցության շուրջ

Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել Է Վրաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Համաձայնագրի ստորագրումը Վրաստանի Գլխավոր դատախազության եւ Եվրոպայի դատախազության միջեւ կամրապնդի համագործակցությունը մեր երկու գերատեսչությունների միջեւ եւ կնպաստի ակտիվ աշխատանքին կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում, ինչպիսիք են կոռուպցիան, փողերի լվացումը, խարդախությունը հավելադիր արժեքի հարկի հարցում եւ այլ ֆինանսական իրավախախտումներ, որոնք կապված են Եվրամիության հիմնադրամների ապօրինի օգտագործման հետ»,- մեջբերում Է մամուլի ծառայությունը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքը:

 
 
 

Գերատեսչության տվյալներով՝ ստորագրված համաձայնագրի հիման վրա մոտ ժամանակներս Վրաստանը Լյուքսեմբուրգ՝ Եվրոպայի դատախազության կենտրոնական գրասենյակ, կուղարկի իր ներկայացուցչին: Համագործակցության համաձայնագիրն ստորագրվել Է Դատախազների միջազգային ասոցիացիայի(IAP) 27-րդ ամենամյա խորհրդաժողովի շրջանակներում, որը սեպտեմբերի 25-ից անցկացվում Է Թբիլիսիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: