կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Վրացական օդանավակայանները չեղարկել են 19 չվերթ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ թեժացման ֆոնին

Վրացական օդանավակայանները չեղարկել են 19 չվերթ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ թեժացման ֆոնին

Վրաստանի օդանավակայանները չեղարկել են 19 չվերթ, որոնք նախատեսված էին այսօր, մերձավորարեւելյան տարածաշրջանում թեժացման ֆոնին. տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով TAV Georgia օպերատորին։

Դրանցից 15 չվերթ չեղարկվել է Թբիլիսիի օդանավակայանում, եւս չորսը՝ Բաթումի։

Մասնավորապես, չեղարկվել են Բաթումից Իսրայել եւ Իրան, ինչպես նաեւ Թբիլիսիից Թել Ավիվ, Աբու Դաբի, Շարժա, Էրբիլ, Դելի եւ Դուբայ չվերթները։

Մերձավոր Արեւելքում հունիսի 13-ին իրադրության կտրուկ սրումից հետո քաղաքացիական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակել են Իսրայելը, Իրանը, Իրաքը եւ Հորդանանը։

Դեպի Վրաստան չվերթները դադարեցրել են իսրայելական El Al-ը, Israir-ը, Arkia-ն, Էմիրաթների Flydubai-ն եւ Air Arabia-ն, իրանական Varesh Airlines-ը եւ որոշ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Վրաստանի եւ Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ երթուղիներում։

  • Կիսվել: