երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը Իրանում նոր դեսպան է նշանակել

Վլադիմիր Պուտինը Իրանում նոր դեսպան է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Դեդովին նշանակել է Իրանում դեսպան, Լևան Ճաղարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ 

«Ալեքսեյ Յուրիևիչ Դեդովին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պարտականություններից ազատել է Լևան Ճաղարյանին, ով միաժամանակ կնշանակվի Ռուսաստանի դեսպան Շրի Լանկայում և Մալդիվներում։ Իր հերթին Շրի Լանկայում Ռուսաստանի նախկին դեսպան Յուրի Մատերիյը կգլխավորի Կաբո Վերդեում ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը։

  • Կիսվել: