չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վլադիմիր Պուտինի ելույթը՝  Կարմիր հրապարակում

Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Կարմիր հրապարակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի շքերթը, որին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր իսկական պատերազմ է սանձազերծվել Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանի Դաշնությունը կհաղթահարի այդ ամենը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ ելույթի ժամանակ։

«Այսօր կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել Ռուսաստանի դեմ, բայց մենք կարող ենք հաղթահարել այդ ամենը։ Մենք հակադարձել ենք միջազգային ահաբեկչությանը և պաշտպանելու ենք նաև Դոնբասի բնակիչներին»,- ասել է ՌԴ առաջնորդը։

Նրա խոսքով, Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրներ չկան. 

«Ռուսաստանի համար ոչ բարեկամ ազգեր չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում», - ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել խաղաղ, ազատ և կայուն ապագա։

Նա հավելել է, որ աշխարհում գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր և մահացու։
«Արևմուտքն Ուկրաինային որպես սակարկության միջոց է օգտագործում՝ավանդական արժեքները ոչնչացնելու և սեփական կանոնները պարտադրելու նպատակով։ Կիևը դարձել է պետական ​​հեղաշրջման պատանդը և սակարկության առարկան Արևմուտքի ձեռքում»,- ասել է Պուտինը։ 

Նա հավելել է, որ Արևմուտքը ցանկություն ունի շարունակել պարտադրել իր կանոնները, որոնց հետ կապված հակամարտություններ ու ցնցումներ է կազմակերպում ամբողջ աշխարհում։

«Արևմուտքը խոսում է իր բացառիկության մասին, հրահրում է հակամարտություններ, սերմանում ատելություն, ոչնչացնում է ընտանեկան արժեքները, որպեսզի շարունակի իր կամքը պարտադրել ժողովուրդներին։ Ռուսաստանի հակառակորդների նպատակը, և այստեղ ոչ մի նոր բան չկա, մեր երկրի քայքայմանն ու կործանմանը հասնելն է»,- ասել է Պուտինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/604faf0b2b2511cf1dccd264463dfa45

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

  • Կիսվել: