շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Վիրջինիայում խանութներից մեկում հրաձգությունը մոտ 10 մարդու կյանք է խլել

Վիրջինիայում խանութներից մեկում հրաձգությունը մոտ 10 մարդու կյանք է խլել

ԱՄՆ Վիրջինիա նահանգում Walmart խանութում հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, հայտնում է տեղական WAVY-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Ոստիկանության ներկայացուցիչը (թղթակցին) հայտնել է WAVY-ին, որ զոհվել է ոչ ավելի, քան 10 մարդ»,- հայտնում է հեռուստաալիքը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Հրաձգությունը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Չեսապեյք քաղաքի Walmart խանութում, ավելի վաղ հաղորդվում էր, որ կան զոհեր և վիրավորներ։ Ոստիկանության տվյալներով՝ կրակողը մահացած է։

 

  • Կիսվել: