շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն ընթանում. Խաթիբզադե

Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն ընթանում. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջեւ ուղղակի կամ անուղղակի երկխոսություն չի եղել, գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հնչեցված՝ Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների պահանջի վերաբերյալ Iran Press-ի լրագրողի հարցին,  հայտարարել է, որ  Վիեննայում  բանակցություններ  են ընթանում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամների միջև:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Միացյալ Նահանգները բոլորից լավ գիտեն, որ Իրանի բոլոր գործողություններն իրականացվել են ՀԳՀԾ-ի շրջանակներում, և որ այդ գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը վերացնի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները ու ստուգվի դրանք»:

Խաթիբզադեն ասել է. «Պակիստանի արտգործնախարարի Թեհրան կատարելիք այցը կարևոր է:  Իրանի և Պակիստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը խորն են և լայնածավալ»:

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով պատժամիջոցների վերացման աշխատանքային խմբի աշխատանքին, ասել է. «Կարևորն այն է, որ Իրանը, 4 + 1-ի հետ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներում ներկայացրել է իր խնտիրները ըստ երկրի համակարգի չափանիշների: Խորհրդակցություններն ավելի հեշտ կընթանան, եթե Միացյալ Նահանգները որոշի հեռանալ Դոնալդ Թրամփի ձախողված ժառանգությունից և կատարի իր ստանձնած պարտավորությունները»:

Անդրադառնալով Նաթանզի միջուկային համալիրում ահաբեկչական գործողություն կատարողի ինքնությունը պարզելուն, Խաթիբզադեն հավելել է. «Ինչ վերաբերում է Նաթանզի ահաբեկչության միջադեպի գործով հետաքննությանը և կասկածյալի նկատմամբ հետախուզում հայտարարելուն, այդ մասին պետք է խոսեն համապատասխան կառույցները:  Այս միջադեպը հստակ միջուկային ահաբեկչություն է, և Իրանը ն այդ գործով հետաքննություն է սկսել»:

  • Կիսվել: