շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վիեննայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ թանկացումների

Վիեննայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ թանկացումների

Վիեննայում թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունենում,  հայտնում է  ՌԻԱ Նովոստին։

Ցուցարարները, որոնց մեծ մասը կրում են Ավստրիական արհմիությունների դաշնության  խորհրդանիշներով ժիլետներ, ձեռքերին ցուցապաստառներ են՝ «Բարձրացրե՛ք թոշակները տասը տոկոսով», «Մենք միլիոններ չենք ուզում, մենք ուզում ենք ուտել, տաքանալ, ապրել»։

Այսօր Ավստրիայի արհմիությունների դաշնությունը բողոքի ցույցեր է անցկացնում բոլոր դաշնային նահանգներում՝ ընդդեմ գնաճի, էներգակիրների ու պարենային ապրանքների գների բարձրացման։ Սպասվում է, որ ամբողջ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոցներ:

Գնաճի ներկայիս աճը մեծ մարտահրավեր է դարձել ավստրիացիների մեծ մասի համար, Twitter-ում ասել է Վիեննայի քաղաքապետ Միքայել Լյուդվիգը։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը խոստովանել է, որ կիսում է գների բարձրացման վերաբերյալ մարդկանց մտահոգությունները։

  • Կիսվել: