Վիեննայի կենտրոնում հրաձգության հետեւանքով յոթ մարդ Է զոհվել (տեսանյութ)
Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգության հետեւանքով յոթ մարդ Է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը, փոխանցում է ria.ru-ն:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ հարձակվողներից մեկը սպանվել է:
Ավելի վաղ Kurier թերթը հայտնել էր Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակման մասին, լսվում էին մի քանի կրակոցներ: Ոստիկանությունը հաստատել է կրակոցների մասին տեղեկությունը։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին, նրանց թիվը չի ճշտվում: