ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վերսկսվում է ադրբեջանցի միլիոնատիրոջ կողմից Աբրահամ Ռուսոյի առևանգման գործով քննությունը

Վերսկսվում է ադրբեջանցի միլիոնատիրոջ կողմից Աբրահամ Ռուսոյի առևանգման գործով քննությունը

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը վերսկսում է 2004 թվականին էստրադային երգիչ Աբրահամ Ռուսոյի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը, հայտնում է Kommersant-ը։

Հետաքննության վարկածով՝ 2004թ․ հունվարին Ռուսոն խաբեությամբ կանչվել էր մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ իր կաբինետում Իսմայիլովը ծեծի է ենթարկել երաժշտին՝ պահանջելով նրանից չեղարկել բոլոր համերգները և այսուհետ հյուրախաղային գործունեությունը ծավալել միայն իր հետ համաձայնեցնելով։ Դրանից հետո Իզմայիլովի զարմիկը՝ Մարդանովը, և գործարարի վարորդը՝ Գուսակովը, բռնությամբ Ռուսոյին տարել են միլիոնատիրոջ` Մերձմոսկվայում գտնվող առանձնատուն, որտեղ պահել են երեք օր՝ մինչև երգիչը համաձայնել է կատարել գործարարի բոլոր պայմանները։

Հանցագործության պատվիրատու է համարվում մոսկովյան հանրահայտ «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի միլիոնատեր Թելման Իսմայիլովին, իսկ հանցագործությունը կատարել են նրա հարազատը և մերձավոր շրջապատի այլ անձինք:




  • Կիսվել: