հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼ

Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼ

Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա՝ ներառյալ ավիացիոն և ցամաքային զինամթերք։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը:

Ըստ բանակի հաղորդագրության՝ սպառազինությունը տեղափոխվել է երկու նավով և մի քանի բեռնատար ինքնաթիռներով, որից հետո այն բաշխվել է երկրի ամբողջ տարածքում տեղակայված ռազմական բազաներին։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այդ մատակարարումները ջանքերի մի մասն են՝ ուղղված Իսրայելի զինված ուժերին «բոլոր անհրաժեշտ միջոցներով» ապահովելուն, որպեսզի «.ցանկացած պահի և ցանկացած վայրում, որտեղ դա կպահանջվի, վերադառնանք մեր թշնամիների դեմ լիարժեք ուժով գործողություններին»։

 

  • Կիսվել: