հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր առավոտյան երթևեկությունը բեռնատարների համար փակվել էր ձյան պատճառով։

  • Կիսվել: