երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը

Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատություն» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը:

Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:

  • Կիսվել: