չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Վենեսուելան տեղեկացրել է ավելի քան 600 բանտարկյալների ազատ արձակելու մասին

Վենեսուելան տեղեկացրել է ավելի քան 600 բանտարկյալների ազատ արձակելու մասին

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ ավելի քան 600 բանտարկյալներ ազաատ են արձակվել, ինչը շատ ավելին է, քան գնահատում էին իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, տեղեկացրել է AFP-ն։

Այն բանից մի քանի օր հետո, երբ ԱՄՆ-ը գերեվարեց երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին հունվարի 3-ին Կարակասի ռմբակոծման հետեւանքով, կառավարությւոնը պարտավորվել էր ազատ արձակել Մադուրոյի «մեծ թվով» հակառակորդների, որոնք տառապում են բանտերում եւ որոնց թիվը հասնում է հարյուրների։

Հայտարարությունը, որը ողջունվել է Վաշինգտոնում, հույս է արթնացրել, որ բանտարկյալների մեծ խմբեր կազատվեն։ Սակայն արձակումները տեղի ունեցան աստիճանաբար։ Ռոդրիգեսը հայտնել է, որ դեկտեմբերից սկսած՝ ազատ է արձակվել 626 բանտարկյալ, նա նշել է, որ կխնդրի ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հաստատել այս թիվը։

«Բավական է ստել»,- բացականչել է նա՝ մեջբերելով իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակած տվյալները։ Վենեսուելայի առաջատար Foro Penal իրավապատպան կազմակերպությունը հայտնել է, որ հաշվել է ազատ արձակված 155 քաղբանտարկյալ, հիմնականում Մադուրոյի տապալումից հետո, եւ հաշվել է, որ ավելի քան 700 մարդ դեռ կալանքի տակ է։

  • Կիսվել: