Վաշինգտոնը կարող է վերացնել Իրանի նկատմամբ որոշ սահմանափակումներ. Բեսենթ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ Վաշինգտոնը կարող է վերացնել Իրանի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ իր ժողովրդին օգնելու համար, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ։
«Կան որոշակի պայմաններ, որոնք Իրանը պետք է կատարի։ Հենց երեկ մենք նոր պատժամիջոցներ սահմանեցինք՝ թիրախավորելով նրանց երկու ավիաընկերությունները։ Մենք ունենք այլ ֆինանսական նպատակներ։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք շատ ավելին անել, բայց միևնույն ժամանակ կարող ենք վերացնել որոշ սահմանափակումներ՝ իրանցի ժողովրդին օգնելու համար», – ասել է Բեսենթը՝ ելույթ ունենալով Ռոնալդ Ռեյգանի տնտեսական ֆորումում։


