ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար. Ջոն Քըրբի

Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար. Ջոն Քըրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին հայտարարել է, որ Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար:

«Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»,- նշել է նա:

  • Կիսվել: