հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաշինգտոնն ու Պարսից ծոցի երկրներն Իրանին «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք» են անվանել

Վաշինգտոնն ու Պարսից ծոցի երկրներն Իրանին «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք» են անվանել

ԱՄՆ-ը եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունները պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը եւ օպերատիվ համակարգումը՝ Իրանի ապակայունացնող գործունեությունը զսպելու կարողությունը մեծացնելու համար: Այս մասին ասվում է անվտանգության հետ կապված բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրած պետություններն «Իրանի կողմից զենքի տարածումն ու մատակարարումը անվտանգության լուրջ սպառնալիք են անվանել տարածաշրջանի եւ աշխարհի համար»՝ կոչ անելով Թեհրանին «անհապաղ փոխել իր քաղաքականությունը եւ Իրանում միջուկային նյութի ծագման հետաքննություններում բարեխղճորեն համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»։

Հայտարարությունը նաեւ կոչ է անում համաշխարհային հանրությանը կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն արգելում է Իրանին զենքի փոխանցումը։

 

  • Կիսվել: