հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաղը Միլանում տեղի կունենա Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը

Վաղը Միլանում տեղի կունենա Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը

Իտալացի երգիչ Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան Միլանի եկեղեցիներից մեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները։

Կայքի աղբյուրը նշել է. ՛՛Սգո արարողությունը կսկսվի առավոտյան ժամը 11-ին Սանտի-Ներեո-էդ-Աքիլեոյի բազիլիկայում: Երաժշտության բնագավառում Տոտոյի բազմաթիվ ընկերներ ցանկություն են հայտնել ներկա լինել՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կուտունյոն մահացել է երեկ Միլանում, 81 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո։

 

  • Կիսվել: