չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ուժգին երկրաշարժ Խորվաթիայում․ կան զոհեր և ավերածություններ

Ուժգին երկրաշարժ Խորվաթիայում․ կան զոհեր և ավերածություններ

Խորվաթիայում նախօրեին տեղի ունեցած՝ Ռիխտերի սանդղակով  6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել  է առնվազն 7 մարդ, մոտ 40 վիրավոր կա: Այդ մասին հայտնում է է երկրի ներքին գործերի նախարարությունը:

 

Ըստ գերատեսչության՝ փլատակների տակ մնացած մարդիկ կան դեռ: Աղետից ամենաշատը տուժել են Պետրինա, Գլինա, Սիսակ բնակավայրերը:  Նախնական գնահատականի համաձայն՝ ավերվել է Գլինա քաղաքի շենքերի 90 տոկոսը:

 

նկար

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում և այլ  երկրներում:

 

նկար

  • Կիսվել: