կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուզբեկստանը և Ադրբեջանը ստորագրել են կարևոր էներգետիկ պայմանագիր

Ուզբեկստանը և Ադրբեջանը ստորագրել են կարևոր էներգետիկ պայմանագիր

Ուզբեկստանն ու Ադրբեջանը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության խթանման կարևոր համաձայնագիր: Ըստ oilprice.com-ի՝ դա  հաստատում է, որ կողմերը շարժվում են ավելի սերտ ինտեգրման, ձգտում են շրջանցել ռուսական առևտրային ուղիները:

Օգոստոսի 29-ին երկու երկրի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են ճանապարհային քարտեզ, որում ուրվագծվում են նրանց նպատակներն ու ծրագրերը մինչև 2023 թվականի վերջը:

Նախատեսվում է համատեղ նախագծեր իրականացնել նավթի ու գազի, նավթաքիմիական և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում՝ ասվում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։

Կողմերը միասին կաշխատեն էներգետիկ նախագծերում ներդրումներ ապահովելու համար, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի ոլորտներում, և միմյանց կփոխանցեն ջերմաէլեկտրակայանների կառուցման լավագույն փորձը:

Դա շատ կարևոր է հատկապես Ուզբեկստանի համար, որը ձգտում է հիմնանորոգել իր էներգետիկ հատվածը:

Ուզբեկստանը և Ադրբեջանը կմիավորեն նաև էներգետիկ շուկաների ազատականացման և սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվությունը: Սա ևս մեկ առաջնահերթություն է Տաշքենդի համար, քանի որ այն փորձում է թուլացնել պետական վերահսկողությունն այդ ոլորտի վրա՝ ներդրումներ ներգրավելու և ոլորտն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ուզբեկստանի «Ուզբեկնեֆտեգազը» և ադրբեջանական ազգային էներգետիկ ընկերությունները, պարտավորվել են ավելի խորացնել գործընկերությունը՝ մշակելով համատեղ նախագծեր ածխաջրածինների որոնման ու արդյունահանման և կանաչ էներգիայի ոլորտում:

  • Կիսվել: