հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուզբեկստանում արգելվել է մինչև 21 տարեկան մարդկանց ծխախոտի և ալկոհոլի վաճառքը

Ուզբեկստանում արգելվել է մինչև 21 տարեկան մարդկանց ծխախոտի և ալկոհոլի վաճառքը

Ուզբեկստանում ուժի մեջ է մտել մինչև 21 տարեկան անձանց ծխախոտի և ալկոհոլային արտադրանքի վաճառքի արգելքը։ Համապատասխան օրենքը մայիսի 25-ին ստորագրել է հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ այն ուղղված է քաղաքացիների` հատկապես մինչև 21 տարեկանների առողջությանը` ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վնասակար հետևանքներից, դրա հետ կապված սոցիալական և այլ բացասական հետևանքներից պաշտպանելուն։ Բացի այդ, օրենքն արգելում է այդ ապրանքների վաճառքն ինքնասպասարկման դարակներից խանութներում, ստացիոնար օբյեկտներից դուրս, ավտոմատների, էլեկտրոնային առևտրի միջոցով:

Նախագահի ստորագրած փաստաթուղթն ընդլայնում է նաև այն հասարակական վայրերի ցանկը, որտեղ արգելված է ծխելը։ Մասնավորապես, արգելքը վերաբերում է առևտրի և սպասարկման օբյեկտներին, ինչպես նաև զանգվածային հանգստի համար նախատեսված փակ շինություններին։

  • Կիսվել: