շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուսումնասիրվում են Ռուսաստանի մեկուսացման օրենսդրական տարբերակները․ ԱՄՆ Կոնգրեսական

Ուսումնասիրվում են Ռուսաստանի մեկուսացման օրենսդրական տարբերակները․ ԱՄՆ Կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ուսումնասիրվում են Ռուսաստանի մեկուսացման օրենսդրական տարբերակները, ներառյալ ռուսական նավթի ներմուծման արգելքը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

«Մեր օրենքն արգելելու է ռուսական նավթի և էներգակիրների ներմուծումը Միացյալ Նահանգներ, կչեղարկի նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ և առաջին քայլը կանի Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպություն մուտքը մերժելու համար», – ասվում է Փելոսին իր գործընկերներին ուղղված նամակում:

«Մենք նաև լիազորելու ենք իշխանության գործադիր մարմնին բարձրացնել ռուսական ապրանքների մաքսատուրքերը»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: