կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուսանողուհուն ողջ-ողջ այրելու համար Բանգլադեշում 16 մարդ դատապարտվել է մահապատժի

Ուսանողուհուն ողջ-ողջ այրելու համար Բանգլադեշում 16 մարդ դատապարտվել է մահապատժի

Բանգլադեշի դատարանն այսօր մահվան է դատապարտել 16 մարդու՝ երիտասարդ ուսանողուհու սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Մարդասպաններն աղջկան ողջ-ողջ այրել էին այս տարվա ապրիլին: Նուսրաթ Ջահան Ռաֆի անունով աղջկա վրա կերոսին էին լցրել և այրել այնբանից հետո, երբ աղջիկը հրաժարվել էր հետ վերցնել տեղի մահմեդական կրոնական դպրոցներից մեկի տնօրենի դեմ իր բողոքը սեռական ոտնձգությունների մասին:

Դեպքից օրեր անց աղջիկը մահացել էր ստացած այրվածքներից:

Այս դեպքը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

Արդյունքում ձերբակալվել է 16 անձ, որոնց մեծ մասը խոստովանել է, որ մասնակցել է սպանությանը:

 

  • Կիսվել: