հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
USAID–ն պաշտոնապես դադարեցնում է գործունեությունը. ԱՄՆ պետքարտուղար

USAID–ն պաշտոնապես դադարեցնում է գործունեությունը. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ-USAID) պաշտոնապես դադարեցնում է իր գործունեությունը, իսկ լուծարման գործընթացը կղեկավարի Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) տնօրեն Ռասել Վոութը։

Ռուբիոն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Ես կատակեցի նախագահ Թրամփի հետ, որ չորս աշխատանք ունեմ։ Նա ասաց, որ մեկը տամ իմ ընկեր Ռասել Վոութին։ Այդպես էլ արեցի։ Հունվարից մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք խնայել հարկատուների համար։ Հիմնական ծրագրերի փոքր փաթեթը պետքարտուղարությանը փոխանցելուց հետո՝ USAID-ն պաշտոնապես գտնվում է լուծարման ռեժիմում։ Ռասը այժմ ղեկավարում է գործակալության լուծարման գործընթացը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժամանակավոր կառավարիչ։ Իսկ հուլիսի 1-ին պետքարտուղարը հայտարարել էր, որ դադարեցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից տրամադրվող ամբողջ արտաքին օգնությունը, և ամերիկացի հարկատուները կտեղեկացվեն ԱՄՆ բոլոր արտաքին օգնության ծրագրերի մասին։

  • Կիսվել: