երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուրուգվայում միլիոնատիրոջ լողավազանի մեջ ուղղաթիռից խոզ են նետել (տեսանյութ)

Ուրուգվայում միլիոնատիրոջ լողավազանի մեջ ուղղաթիռից խոզ են նետել (տեսանյութ)

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում անհայտ անձինք ուղղաթիռից խոզ են նետել գործարար Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի լողավազանի մեջ: Ուղղաթիռից կենդանու ընկնելու պահը տեսանկարահանվել է և հրապարակվել համացանցում, փոխանցում է Daily Mail-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է խոզն ուղղաթիռից ընկնում արգենտինացի միլիոնատիրոջ լողավազանի մեջ։ Գործարարի կինը՝ մոդել Լարա Բերնասկոնին, տեղի մամուլին հայտնել է, որ իրենց տարածքում գառ են նետել: Այնուհետև, ըստ հրապարակված կադրերի, պարզվել է, որ այն ոչ թե գառ է, այլ խոզ։

  • Կիսվել: