երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ես կիսում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությունը․ Ուրուգվայի փոխնախագահը

Ես կիսում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությունը․ Ուրուգվայի փոխնախագահը

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոն իր թվիթերյան ադրադարձել է երկրի Սենատի՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է․

«Ես կիսում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ հայտնելով մեր համերաշխությունը հայ ժողովրդին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի հայ քաղաքացիներին:

  • Կիսվել: