շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի հրավիրվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի հրավիրվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի հրավիրվել հունվարի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է Bloomberg-ը:

«Նախագահ ֆոն դեր Լեյենը չի ծրագրում մասնակցել Թրամփի երդմնակալությանը։ Եթե հրավեր լինի, կտեսնենք»,-Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն:

Նշվում է նաև, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փորձում է հանդիպում կազմակերպել հանրապետական գործչի հետ՝ նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը։

  • Կիսվել: