ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ․ ԳՇ

Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ․ ԳՇ

Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական զինուժը շարքից հանել է հակառակորդի 147 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 647 տանկ, 1844 մարտական զրահապատ մեքենա, 330 հրետանային համակարգ, 54 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 107 ռեակտիվ համակարգ, 76 ցիստերն՝ վառելիքաքսուքային նյութերով, 92 անօդաչու, 7 նավ/մոտորանավակ, 1273 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 25 միավոր հատուկ տեխնիկա, օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի 4 արձակման կայան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: